Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բեռլինի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանը խաղաղ և միասնական Եվրոպան համարում է իր թշնամին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի վերջին տարիների ռազմական ենթակառուցվածքների զարգացումը ցույց է տալիս, որ սպառնալիքն ուղղված է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի դեմ։
Զելենսկին ընդգծել է, որ Եվրոպայի անվտանգության գործում Գերմանիայի դերը վճռորոշ է, և կոչ է արել եվրոպական երկրներին մեծացնել իրենց պատասխանատվությունն ու պաշտպանական ներուժը։ Նա նաև նշել է, որ Ուկրաինան չի հանձնվի և շարունակելու է մնալ եվրոպական։
























































































