Armenian text to speach

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 7-8-ը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի  7-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-9-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 7-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      21.3°C (1970թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`          -5.1°C (1978թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`     8°C



Մամուլի Տեսություն

Լրահոս