Armenian text to speach

Ֆլորիդայի նահանգապետ Դեսանտիսը ծրագրում է մասնակցել 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին․ The Washington Post

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը ծրագրում է պայքարել 2028 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով նրա ծրագրերին ծանոթ երեք անձի։

Պարբերականի տվյալներով՝ Դեսանտիսը դիտարկում է նախագահական մրցապայքարին մասնակցելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Ֆլորիդան այս շաբաթ կայացած միջանկյալ ընտրություններում դիմակայեց «կապույտ ալիքին»։

Այդ ընտրություններում դեմոկրատների հաջողությունը շատերը գնահատել են որպես ընտրողների կողմից նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության մերժում։

Դեսանտիսը, սակայն, հերքել է իր նախագահական ծրագրերի մասին տեղեկությունը։ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ նա թերթին մեղադրել է հորինվածք տարածելու մեջ և քննադատել անանուն աղբյուրներին հղում անելու համար։

«The Washington Post-ը սա սկզբից մինչև վերջ հորինել է։ Ես որևէ մեկին չեմ դիմել որևէ ընտրության մասնակցելու հարցով։ Լայքեր հավաքելու հերթական խղճուկ փորձը։ Եվ, իհարկե, անանուն աղբյուրների հղումով», — գրել է Ֆլորիդայի նահանգապետը։




Մամուլի Տեսություն

Լրահոս