Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր անդամների և Դեմոկրատական կուսակցության աջակցության ուժեղացում։
Նրա խոսքով՝ նրանք բացահայտորեն Ռուսաստանին ագրեսոր են ճանաչում և չեն աջակցում ուկրաինական տարածքները Մոսկվային հանձնելուն։
«Ես Կոնգրեսի նոր անդամներից, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցությունից լսել եմ, որ նրանք մեր կողքին են։ Նրանք չեն փորձում հավասարակշռություն պահպանել մեր և Ռուսաստանի միջև։ Նրանք չեն վախենում ասել, որ Ռուսաստանն ագրեսոր է։ Նրանք չեն ցանկանում մեր հողը տալ Պուտինին», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ այս հայտարարությունների հիման վրա Կիևն ակնկալում է ամերիկացի քաղաքական գործիչներից էլ ավելի մեծ աջակցություն ստանալ։




























