Armenian text to speach

Այսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել բուլղարական «GullivAir» ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով «GullivAir» և «Bulgaria Air» ավիաընկերությունների համագործակցությամբ Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը։

Օդանավակայանում կայացել է ինքնաթիռի դիմավորման խորհրդանշական արարողություն՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևայի մասնակցությամբ։

Թռիչքները կիրականացվեն շաբաթը երկու անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին։




Մամուլի Տեսություն

Լրահոս