Armenian text to speach

Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի 67-րդ նիստին մասնակցող պատվիրակությունները։ Այս մասին համապատասխան կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Կարգադրության համաձայն՝ պատվիրակություններին կընդունի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Պատվիրակությունների ընդունելության կազմակերպումը հանձնարարվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանին։




Մամուլի Տեսություն

Լրահոս