Armenian text to speach

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում 29-ամյա տղային սպանողին ձերբակալեցին․ Armlur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները ձերբակալել են Բաղրամյան պողոտայում 29-ամյա տղայի ենթադրաբար սպանողին։ Նա իրավապահներին հայտնել է, որ չի ճանաչում այն անձին, որին ենթադրաբար սպանել է։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ ենթադրյալ սպանություն կատարողը հաշվառված է ՀՀ հոգեկան առողջության կենտրոնում։

Քիչ առաջ հայտնել էինք, որ նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ 29-ամյա տղայի պարանոց էին կտրել և նրան ծայրահեղ վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։

Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնեց, որ Երևանում՝ Բաղրամյան պողոտայից՝ ժողովրդին հայտնի նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է։ Մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ.-ն է։

Armlur.am-ին սպանված տղայի 29-ամյա տղայի մասին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, նա նոր էր նշանվել։

Ներկայացված լուսանկարում սպանված 29-ամյա Էրիկն է։

Իրավապահներն առգրավել են տարածքի տեսախցիկները և ենթադրյալ սպանությունը կատարող անձի հետքի վրա են, որին քիչ առաջ հայտնաբերեցին։

Քնար Մանուկյան




Մամուլի Տեսություն

Լրահոս