Ազգային ժողովում այսօր շարունակվելու են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները։ Խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կառավարության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց ոլորտներին վերաբերող եկամուտներն ու նախատեսվող ծախսերը։
Ըստ ԱԺ աշխատանքային օրակարգի՝ քննարկումը նախատեսված է ժամը 12։30-ին՝ 334 դահլիճում։ Նիստին հրավիրված են՝
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը,
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը,
ՀՀ մարզպետները,
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































