Armenian text to speach

Կրակովում վեց մարդու սպանության մեջ կասկածվող 24-ամյա տղամարդը մաhացել է հիվանդանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի Կրակով քաղաքում վեց մարդու սպանության մեջ կասկածվող 24-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ոստիկանությունը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, զինված հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին՝ Կրակովի կենտրոնական՝ Գլխավոր շուկայի հրապարակում։ Հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ՝ չորս կին և երկու տղամարդ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Ավստրիայի քաղաքացիներ։

Ոստիկանության տվյալներով՝ կրակոցներից հետո իրավապահները ժամանել են դեպքի վայր և փոխհրաձգության մեջ մտել հարձակվողի հետ։ Կասկածյալը վիրավորվել էր դեպքի սկզբից մոտ երեք րոպե անց և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է երկուշաբթի առավոտյան։

Հարձակման հետաքննության ընթացքում պարզվել է նաև, որ կասկածյալի բնակարանում հայտնաբերվել են երեք դիեր։ Դրանք նրա 53-ամյա հոր, 52-ամյա մոր և 21-ամյա քրոջ մարմիններն են։

Լեհաստանի իշխանությունների նախնական գնահատմամբ՝ հարձակվողը կարող էր ոգեշնչված լինել ծայրահեղ աջ գաղափարախոսությամբ։ Նրան բնութագրել են նաև որպես ծայրահեղ ազգայնականի։

Դեպքի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 16 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան և հարձակվողը։ Տուժածների թվում եղել են նաև օտարերկրյա քաղաքացիներ։

Հրաձգությունից հետո Լեհաստանում հայտարարվել է երկօրյա ազգային սուգ։ Երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը կատարվածը որակել է որպես ահաբեկչական բնույթի դաժան հարձակում։

Կրակովի կենտրոնական հրապարակը անվտանգության գոտու վերացումից հետո վերաբացվել է կիրակի երեկոյան։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս