ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ մահից հետո կհայտնվի դրախտում, այլ ոչ թե դժոխքում։ Այս մասին նա հայտարարել է CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։
Լրագրողը Թրամփին հարցրել է՝ արդյոք նա ակնկալում է մահից հետո դրախտ ընկնել։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Հուսով եմ՝ այո։ Ես չեմ ուզում դժոխք ընկնել»։
Նշենք, որ Թրամփը նախկինում ևս անդրադարձել է այս թեմային։ Նա հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը կարող են մեծացնել դրախտ ընկնելու իր հնարավորությունները։
Այսպիսով, ամերիկյան առաջնորդը խաղաղության հաստատմանն ուղղված իր քաղաքական ջանքերը կապել է նաև անձնական ու հոգևոր գնահատականի հետ՝ հույս հայտնելով, որ դրանք դրական ազդեցություն կունենան իր հետմահու ճակատագրի վրա։
Ա․ Վարդանյան




























