Իսկապե՞ս որևէ մեկը հավատում է, որ այս «ընտրությունները» արդար են եղել։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ինչպե՞ս կարող էին հասարակական կարծիքի հարցումներն այդքան սխալ լինել։
Քվեարկության արդյունքների «լցոնումն» այնքան մասշտաբային էր, որ այլևս հնարավոր չէր հաղթել՝ անկախ նրանից, թե քանի մարդ էր եկել քվեարկելու։
Խոսքը քվեարկության մեքենաների մասին է, որոնք շատ ավելի կարևոր են, քան ինքը՝ ընտրողը»,-նշել է նա։



























