Մոսկվան ձգտում է կանխել նոր հակամարտությունը, բայց ոչ ռուսական շահերի ոտնահարման գնով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ԵԱՀԿ-ում Եվրոպայի ռազմականացմանը նվիրված կլոր սեղանի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
«Այժմ, ինչպես միշտ, մենք ձգտում ենք խուսափել նոր հակամարտությունից, բայց ոչ թե ռուսական շահերին դեմ գնալով։ Մենք համոզված ենք, որ վաղ թե ուշ եվրոպական պետությունների մայրաքաղաքները կհասունանան հավասար և անբաժանելի անվտանգության, պրագմատիզմի և շահերի փոխադարձ հարգման սկզբունքների վրա հիմնված երկխոսության համար։ Նրանց հետ, ովքեր պատրաստ են դրան, ովքեր կարող են հրաժարվել բռնապետության փորձերից, մենք կարող ենք քննարկել խաղաղ համակեցության սկզբունքները եվրասիական անվտանգության ապագա ճարտարապետության շրջանակներում», –ընդգծել է Ռյաբկովը։
























