Armenian text to speach

Ժամանակն է դադարեցնել կեղծ բանակցությունների մասին լուրեր տարածելը․ Ռեզայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ին ժամանակն է դադարեցնել Իրանի հետ կեղծ բանակցությունների մասին կեղծ նորություններ տարածելը և համաձայնել Թեհրանի յոթ պայմաններին։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն քարտուղար Մոհսեն Ռեզային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի դեմ պատերազմն արդեն իսկ կործանել է ԱՄՆ կառավարությունը։ Բայց Վաշինգտոնն ընկել է դես ու դեն, ինչպես հուսահատված խաղացողը։ Բացեք քարտերը։ Դադարեցրեք կեղծ բանակցությունների մասին կեղծ նորություններ հորինելը։ Դադարեցրեք հերքել Արևմտյան Ասիայում նոր կարգը։ Ժամանակն է ենթարկվել յոթ պայմաններին, որոնք Իրանը բազմիցս առաջադրել է», – գրել է նա։

Ավելի վաղ թուրքական Türkiye թերթը՝ հղում անելով Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընին, հայտնել էր, որ Կատարը հաջորդ շաբաթ ծրագրում է հյուրընկալել Ռեզայիի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի բանակցությունները։




Մամուլի Տեսություն

Լրահոս