ArmLur.am-ը ուսումնասիրեց վարչապետի որոշումը և պարզեց, թե ովքեր են ընդգրկված Ֆրանսիա մեկնող կառավարական պատվիրակության կազմում։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են՝
- Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետ,
- Մելանյա Հարությունյան,
- Կարեն Գասպարյան,
- Արմեն Խաչատրյան,
- Սիրուն Հովսեփյան,
- Արման Շահինյան,
- Ալեքսանդր Աբրահամյան,
- Տիգրան Մեհրաբյան,
- Գևորգ Գալստյան,
- Արարատ Միրզոյան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար,
- Դավիթ Ղամբարյան։
Պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
Հատկանշական է, որ որոշման համաձայն՝ վարչապետի աշխատակազմը պետք է կազմակերպի հատուկ ինքնաթիռի չվերթ։ Նոյեմբերի 9-ին նախատեսված է Երևան-Փարիզ, իսկ նոյեմբերի 10-ին՝ Փարիզ-Անթալիա երթուղով թռիչք։
Այսպիսով, Փաշինյանը Փարիզից մեկնելու է ոչ թե Երևան, այլ Անթալիա։
Նշենք, որ Ֆրանսիա գործուղման ընթացքում վարչապետի պարտականությունները կատարելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ArmLur.am-ը նաև արձանագրեց, որ պատվիրակության անդամների օրապահիկի և հուշանվերների ձեռքբերման ծախսերը կատարվելու են վարչապետի աշխատակազմի միջոցներից, իսկ հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ծրագրի միջոցներից։
Սոնա Գրիգորյան




























