Armenian text to speach

Ինչ նպատակով է Արտյոմ Սուջյանը մեկնում Լոնդոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Արտյոմ Սուջյանը դեկտեմբերի 4-11-ը ներառյալ գործուղվելու է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն։

ArmLur.am-ը ուսումնասիրեց վարչապետի համապատասխան որոշումը և պարզեց, որ Սուջյանի գործուղման նպատակը Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ արբիտրաժային վարույթին առնչվող գործով բանավոր դատական լսումներին մասնակցելն է։

Այսպիսով, վարչապետի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան մեկ շաբաթից ավելի ժամանակով լինելու է Լոնդոնում՝ մասնակցելու Հայաստանի մասնակցությամբ ընթացող արբիտրաժային գործի դատական լսումներին։

Որոշման համաձայն՝ Արտյոմ Սուջյանի գործուղման հետ կապված ծախսերը հատուցելու է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Մասնավորապես, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կհատուցվեն դեկտեմբերի 6-11-ն ընկած ժամանակահատվածի համար։

ArmLur.am-ը նաև արձանագրեց, որ գործուղումից վերադառնալուց հետո Արտյոմ Սուջյանը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով հաշվետվություն ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս