Armenian text to speach

ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մաhվան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակ, կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։ Հայտնել են ՔԿԾ-ից:

ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ կալանավայրում ինֆարկտից մшhացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը




Մամուլի Տեսություն

Լրահոս