Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 29-ամյա տղայի կոկորդը կտրողին տանում են կալանքի․ uպանության հետքերով․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան փողոցում 29-ամյա տղայի կոկորդը կտրող Վալերի Հակոբյանի կալանավորեռլու համար նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան:

Նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն:

Նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ 29-ամյա տղայի պարանոցը կտրել և նրան ծայրահեղ վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։ Shamshyan.com-ն էր հայտնել, որ Երևանում՝ Բաղրամյան պողոտայից՝ ժողովրդին հայտնի նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է։

Մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կակոյանն էր։ Սպանված 29-ամյա տղայի մասին մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես, նա նոր էր նշանվել։ Դեպքից մեկ օր անց Ոստիկանությունը ենթադրյալ ասպանությունը կատարելու համար ձերբակալեց Երևանի բնակիչ Վալերի Հակոբյանին: Ըստ ՆԳՆ-ի՝ վերջինս հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում եւ հայտնել է, որ չի ճանաչել ու երբեք առնչություն չի ունեցել Էրիկ Կակոյանի հետ:

Պարզվել էր, որ սպանություն կատարող Վալերի Հակոբյանը նախկինում դատապարտված է եղել 1 տարի 7 ամիս ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Իսկ ինչ է արել նա 2023 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 06:39-ի սահմաններում։

Օգտվելով Երևան քաղաքի Սայաթ Նովա փողոցի 21Ա շենքի դիմաց կայանված, Կառլեն Սիմոնյանին պատկանող 55 GG 100 հաշվառման համարանիշի «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի պաշտպանության և պահպանման համար նախատեսված այլ միջոց հանդիսացող դռների կողպված չլինելու հանգամանքից և շրջանցելով այն, մուտք է գործել ավտոմեքենայի սրահ և իր մոտ առկա հատուկ հարմարեցված առարկայի՝ պտուտակահանի, գործադրմամբ՝ վնասելով գույքի պաշտպանության և պահպանման համար նախատեսված միջոց համարվող պահախցիկը և այդ կերպ շրջանցելով այն, հափշտակել է Կառլեն Սիմոնյանին պատկանող 110.000 ՀՀ դրամ արժողությամբ «Այֆոն իքս» մոդելի բջջային հեռախոսը, հեռախոսի 1.200 ՀՀ դրամ արժողությամբ սնուցման լարը և 3.500 ՀՀ դրամ արժողությամբ թևնոցը՝ վերջինին պատճառելով 114.700 ՀՀ դրամի վնաս:

Եվ ահա 3 տարի անց սպանություն կատարելու համար նա ձերբակալվում է եւ ներկայումս միջնորդություն է ներկայացված դատարան նրան կալանավորելու համար:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս