Ինչպես արդեն գրել էր ArmLur.am-ը Աբու Դաբիում այսօր՝ նոյեմբերի 10-ին, մեկնարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների փակ եռակողմ հանդիպումը։ Բանակցությունների օրակարգում ոչ միայն ուկրաինական հակամարտության կարգավորման հարցն է, այլև Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորումը։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, բանակցությունների սկզբում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հույս է հայտնել, որ հանդիպումը հնարավորություն կտա առաջընթաց գրանցել խաղաղ կարգավորման գործընթացում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները ևս ակնկալում է, որ կողմերը կքննարկեն ոչ միայն հակամարտության ավարտը, այլև Եվրոպայում անվտանգության ապագա ճարտարապետությունը։
Ռուսական պատվիրակության կազմում են նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը, ԱԴԾ-ի օպերատիվ տեղեկատվության և միջազգային կապերի ծառայության ղեկավար Ալեքսեյ Կոմկովը և Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։
Ուկրաինական պատվիրակությունը ներկայացնում են արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։
ԱՄՆ-ից հանդիպմանը մասնակցում են նաև Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։
Նշվում է, որ նման ձևաչափով վերջին բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի սկզբին։
Անի Վարդանյան




























