Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տնօրենի տեսանյութը՝ սկանդալի կենտրոնում․ ի՞նչ են մտածում երևանցիները Իրինա Մկրտչյանի պատմության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի շուրջ բարձրացած աղմուկը հանրային քննարկումների նոր ալիք է առաջացրել։

Համացանցում տարածված տեսանյութում, ըստ հրապարակումների, տնօրենը ենթադրաբար թմրանյութ է օգտագործում։ Տեսանյութը մեծ արձագանք է ստացել հատկապես այն պատճառով, որ խոսքը երեխաների հետ աշխատող ուսումնական հաստատության ղեկավարի մասին է։

Հրապարակումից հետո Իրինա Մկրտչյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ տեսանյութը նկարահանվել է տարիներ առաջ՝ ամուսնության ընթացքում, իսկ դրա տարածումը նախկին ամուսնու կողմից իր նկատմամբ իրականացվող շանտաժի և ճնշումների հետևանք է։

Տնօրենի պնդմամբ՝ նախկին ամուսինը սպառնացել է հրապարակել տեսանյութը՝ պահանջելով հրաժարվել համատեղ ձեռք բերված գույքի իր մասնաբաժնից։ Մկրտչյանը կատարվածը որակել է որպես վրեժխնդրություն և վարկաբեկման փորձ՝ հայտարարելով, որ պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին։

Միջադեպն անարձագանք չի թողել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա հայտարարել է, որ հարցը պետք է քննարկվի, և համապատասխան որոշում պետք է կայացվի տնօրենի հետագա պաշտոնավարման վերաբերյալ։

Իսկ ի՞նչ են մտածում քաղաքացիները։

ArmLur.am-ը շրջել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում և փորձել պարզել քաղաքացիների վերաբերմունքը ստեղծված իրավիճակին։ Մեր զրուցակիցներին հարցրել ենք՝ պե՞տք է արդյոք Իրինա Մկրտչյանը շարունակի ղեկավարել երաժշտական դպրոցը:

Քաղաքացիների պատասխանները՝ մեր տեսանյութում։

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան

 




Մամուլի Տեսություն

Լրահոս