Armenian text to speach

Սրբուհի Գալյանը հայտարարագրել է Օքսֆորդի 1 մլն 930 հազար դրամ արժողությամբ կրթական ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 1 միլիոն 930 հազար դրամ արժեքով կրթական ծրագիր է  հայտարարագրել։ Այս մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկացավ ArmLur.am-ը։

Մասնավորապես, նախարարի կողմից 2026 թվականի նոյեմբերի 6-ին ներկայացված նվերների հաշվառման ձևաթղթի համաձայն՝ նվերը ստացվել է հոկտեմբերին։ Այն դասակարգվել է որպես կրթաթոշակ, դրամաշնորհ կամ նպաստ, որը տրամադրվել է հրապարակային մրցույթի արդյունքով՝ մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով ու չափանիշներով, կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նվերը «AI for Policymaking: an Oxford Internet Institute Executive Education Programme for the Government of Armenia» գործադիր կրթական ծրագիրն է, որը վերաբերում է քաղաքականության մշակման և պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության օգտագործմանը։

Ըստ ներկայացված ձևաթղթի՝ ծրագիրը նախատեսված է եղել Հայաստանի կառավարության անդամների և Կենտրոնական բանկի համար։ Փաստաթղթում նշվում է, որ ծրագրի մասնակցության վերաբերյալ համաձայնագիր է կնքվել Օքսֆորդի համալսարանի և «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի միջև։

ArmLur.am-ը պարզեց, որ նախարարի կողմից նվերի արժեքը գնահատվել է 1 միլիոն 930 հազար դրամ։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս