Armenian text to speach

Էդուարդ Հակոբյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը, արձանագրված առաջընթացը և առկա մարտահրավերները։ Կողմերն ընդգծել են, որ վերջին տարիներին ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներն ընթանում են առավել արագ և արդյունավետ։ Միաժամանակ, ՄԱԶԾ-ն, որպես ծրագրի իրականացմանն աջակցող կառույց, հայտնել է իր պատրաստակամությունը՝ առավել մեծ ջանքեր և ռեսուրսներ ներդնելու կարողությունների զարգացման ուղղությամբ։




Մամուլի Տեսություն

Լրահոս