Armenian text to speach

Պուտինը հայտարարել է՝ ՀԱՊԿ երկրների առաջնորդները լիակատար փոխըմբռնման են հասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բովանդակալից և արդյունավետ հանդիպում էր, այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ՀԱՊԿ երկրների առաջնորդների՝ նեղ կազմով հանդիպման մասին։

ՌԴ նախագահը հայտարարել է հավաքական անվտանգության սպառնալիքներին հակազդելու հարցում ՀԱՊԿ երկրների ընդհանուր տրամադրվածության մասին։ Նա նշել է, որ քննարկված գրեթե բոլոր հարցերի շուրջ լիակատար փոխըմբռնում է ձեռք բերվել։

«Ամփոփիչ հռչակագրում արտացոլված են ՀԱՊԿ երկրների միասնական մոտեցումները աշխարհում և տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ ՀԱՊԿ երկրները ուշադրություն են դարձնում հավաքական ուժերի մարտական պատրաստության կատարելագործմանը»,-նշել է նա։




Մամուլի Տեսություն

Լրահոս