Մասնավորապես, վարչապետի N 1122-Ա որոշմամբ Լիլյա Աֆրիկյանը 2026 թվականի նոյեմբերի 17-21-ը ներառյալ գործուղվելու է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Ստրասբուրգ։ Գործուղման նպատակը Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելն է։
Հատկանշական է, որ Ֆրանսիա մեկնելուց ընդամենը օրեր անց Աֆրիկյանը մեկ այլ գործուղում է ունենալու։ Վարչապետի N 1124-Ա որոշմամբ նա նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ մեկնելու է Դոմինիկյան Հանրապետություն՝ Պունտա Կանա՝ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ երկու գործուղումների ֆինանսավորման պայմանները տարբեր են։ Ֆրանսիա գործուղման դեպքում վարչապետի աշխատակազմը կհատուցի միայն օրապահիկի ծախսերը, իսկ գործուղման հետ կապված մյուս ծախսերը հոգալու է հրավիրող կողմը։
Դոմինիկյան Հանրապետություն մեկնելու դեպքում, սակայն, վարչապետի աշխատակազմը սահմանված կարգով կհատուցի ինչպես ճանապարհածախսը, այնպես էլ օրապահիկը։ Մյուս ծախսերը կրկին իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
Երկու գործուղումներից վերադառնալուց հետո Լիլյա Աֆրիկյանը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները վարչապետի աշխատակազմին։
Անի Վարդանյան






















