Armenian text to speach

Ինչու՞ է Համլետ Նազարյանը մեկնելու Սինգապուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը նոյեմբերի վերջին գործուղման կմեկնի Սինգապուր։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետի N 1115-Ա որոշմամբ Համլետ Նազարյանը 2026 թվականի նոյեմբերի 21-28-ը ներառյալ գործուղվելու է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Սինգապուրի Հանրապետության կառավարության վերապատրաստման համագործակցության ծրագրի կողմից կազմակերպվող «Public Administration and Governance» խորագրով դասընթացին։

Հատկանշական է, որ գործուղման հետ կապված ծախսերը մասնակիորեն հոգալու է Հայաստանի կառավարությունը։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմը կհատուցի Համլետ Նազարյանի ճանապարհածախսը, նոյեմբերի 21-22-ի և նոյեմբերի 28-ի օրապահիկը, ինչպես նաև նոյեմբերի 21-22-ի գիշերավարձը։

Գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

Համլետ Նազարյանը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Սոնա Գրիգորյան



Մամուլի Տեսություն

Լրահոս