Համաձայն “ժողովուրդ”-ի մոսկովյան աղբյուրների՝ “Հայռուսգազարդ” ընկերության Արտաշատի տեղամասի պետ Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդուն՝ Վիլենին ոստիկանությունն Օդեսայում ձերբակալել է: Ըստ այդ տեղեկությունների՝ Վիլենը մեղադրվում Է սպանության փորձ կատարելու մեջ: Խոսքն Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու և եղբորորդու հետ տեղի ունեցած բախումների մասին է, երբ հնչեցին նաև կրակոցներ: Այժմ Վիլենի գործը գտնվում Է փաստաթղթերի պատրաստման փուլում, որպեսզի նրան Էքստրադիցիա անեն՝ բերելով Հայաստան: Երեկ թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Գազի Հովոյից, սակայն վերջինիս հեռախոսը մինչև օրվա վերջ անհասանելի է եղել: “Նշենք, որ Հովհաննես Ղազարյանը վերջին անգամ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այլևս ոչ մի բան չի խոսելու և որևէ հարցի չի պատասխանելու”:Հիշեցնենք, որ Գազի Հովոյի որդին երկար ժամանակ հետախուզվում էր, սակայն նախկին ոստիկանաեպետ Ալիկ Սարգսյանն իբրեւ թե չէր կարողանում ձերբակալել նրան: Ըստ լուրերի, հենց Սարգսյանն էր “թաքցնում” ու հովանավորում Հովոյին ու նրա որդուն: Բայց Վլադիմիր Գասպարյանի հրամանով ձերբակալվեց նաեւ այս արտոնյալ հետախուզվողը:
Գազի Հովոյի որդուն ոստիկանությունն Օդեսայում ձերբակալել է.
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ