ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է ուղերձ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ընդգծելով Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտելու մեծ կարևորությունը, հայտնել է ամերիկյան առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Նա խնդրեց մեզ փոխանցել, որ շատ կարևոր է հնարավորինս շուտ վերջ դնել այս հակամարտությանը։ Սա շատ բարդ հակամարտություն է երկու կողմերի համար էլ», – ասել է Ուիթքոֆը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Հինգշաբթի օրը Կրեմլում Պուտինը հանդիպում է անցկացնում ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
Ուիթքոֆն ու Քուշներն Աբու Դաբիից ժամանել են Մոսկվա, որտեղ ավելի վաղ տեղի էին ունեցել եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև։ Ըստ ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ քննարկումների առանցքային թեման եվրոպական անվտանգության ճարտարապետությունն է եղել։




























