Armenian text to speach

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Թրամփի ներկայացուցիչները․ բանակցություններն ավարտվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների միջև բանակցություններն ավարտվել են․ դրանք տևել են մոտ 2,5 ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլի՝ պաշտոնական հանդիպումների համար նախատեսված աշխատասենյակներից մեկում։ Ռուսական կողմից մասնակցում էին նաև նախագահի օգնականներ Յուրի Ուշակովն ու Վլադիմիր Մեդինսկին, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Հինգշաբթի առավոտյան Ուիթքոֆն ու Քուշները ժամանել էին Մոսկվա՝ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին մասնակցելուց հետո։




Մամուլի Տեսություն

Լրահոս