Եվրոպական ինը երկրներ և Եվրամիության ղեկավարները վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանը։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ։
Նրանց գնահատմամբ՝ ընտրությունները հայ ժողովրդին հնարավորություն են տվել հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի՝ չնայած Ռուսաստանի բազմակողմ միջամտությանը։
«Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանի ուղղակի քաղաքական և տնտեսական ճնշումը Հայաստանի նկատմամբ միայն աճել է։ Ռուսաստանն աննախադեպ սահմանափակումներ է սահմանել հայկական արտահանման նկատմամբ և այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումներն օգտագործել որպես ահաբեկման միջոց»,- նշվում է հայտարարությունում։
Եվրոպական ղեկավարները հայտարարել են, որ ի պատասխան այդ ճնշումների՝ քայլեր են ձեռնարկում՝ Հայաստանին հնարավորություն տալու պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն որոշել սեփական ճակատագիրը։




























