Իրանի զինված ուժերը հասել են այնպիսի տեխնիկական մակարդակի, որը թույլ է տալիս նրանց արձակել երկու տոննա մարտագլխիկներ կրող հրթիռներ՝ 1500 կիլոմետր հեռավորության վրա, ուրբաթ օրը հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) փոխհրամանատար Մոստաֆա Իզադին։
«Այսօր զինված ուժերի զսպման ներուժը գտնվում է այնպիսի մակարդակի վրա, որ մեր հրթիռային ստորաբաժանումների հրամանատարները կարող են հրամաններ տալ երկտոննա մարտագլխիկներով հրթիռներ արձակելու մինչև 1500 կիլոմետր հեռավորության վրա», – նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն։
Իզադին հավելել է, որ Իրանը պատրաստ է «արագ, արդյունավետ և վճռականորեն» արձագանքել երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիքի։




























