Հայաստանում ջրի սպառողները հայտնվել են մի իրավիճակում, երբ բարեխղճորեն վճարում են իրենց ներկայացված հաշիվները, սակայն ամիսներ անց կանգնում փաստի առաջ՝ ստանալով ահռելի գումարների լրացուցիչ վճարման պահանջ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հաշվիչների ցուցմունքները ամեն ամիս պատշաճ կերպով չի ուսումնասիրվում, իսկ վճարման ենթակա գումարները հաշվարկվում է մոտավոր թվերով։ Այսինքն՝ քաղաքացին վճարում է ոչ թե իր փաստացի սպառած ջրի, այլ իրեն ներկայացված ենթադրյալ ծախսի համար։
Ամենամեծ անարդարությունն այն է, որ կես կամ նույնիսկ մեկ տարի անց ընկերությունը կատարում է վերահաշվարկ և բնակչի առաջ դնում կուտակված ահռելի գումար։ Երբ քաղաքացին համեմատում է ր հաշվիչի տվյալներն ու «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացրած թվերը տրամագծորեն տարբեր թվեր են. երբեմն մինուս, երբեմն՝ պլյուս:
Բայց սա սպառողների իրավունքների կոպիտ խախտում է, որը Կառավարությունը տարիներ շարունակ չի նկատում:
Այս ֆոնին առավել ուշագրավ է պետական իշխանությունների ընտրովի գործունեությունը: Երբ ընկերությունների ղեկավարները ընդդիմանում են Փաշինյանի կառավարությանը, նրանց ընկերությունը սպառողների իրավունքների պաշտպանության անվան տակ արագ խլում են սեփականատիրոջից, իսկ ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ընկերությունը ինչպես ուզում, այնպես վարվում է ՀՀ քաղաքացիների հետ, բայց Կառավարությունը հաշտ է այդ փաստի հետ:
Արդյունքում ՀՀ քաղաքացին ֆրանսիական խոշոր ընկերությոն դեմ մնում է միայնակ:
Աննա Հանյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























