Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կաթnւցիչnվ մարիխnւանա օգտագործող դպրոցի տնօրենը դիմել է ոստիկանություն․ գործը հասել է Քննչական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը կաթուցիչի միջոցով մարիխուանա օգտագործում։ Տեսանյութը լայն քննարկումների և հանրային տարբեր արձագանքների առիթ էր դարձել։

Դեպքին անդրադարձել էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հայտարարելով, որ վարչական շրջանի ղեկավարը պետք է հանդիպի ծնողների հետ և քննարկի ստեղծված իրավիճակը։ Հանդիպման արդյունքում ծնողները կանգնել էին տնօրենի կողքին՝ որոշելով դեմ լինել նրա պաշտոնանկությանը։

Մինչ հանրային քննարկումները շարունակվում են, ArmLur.am-ը տեղեկացավ, թե ինչ հաղորդում է ներկայացրել դպրոցի տնօրենը ոստիկանություն։

Մասնավորապես, նոյեմբերի 7-ին՝ ժամը 23։34-ին, Մաշտոցի բաժնում Մ․ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը հաղորդում է տվել՝ հայտնելով, որ 2024 թվականից՝ ամուսնալուծությունից հետո, նախկին ամուսինը՝ Ա․ Մկրտչյանը, իր հասցեին սպանության սպառնալիքներ է հնչեցրել, բռնության ենթարկել և պարբերաբար հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Տնօրենի հաղորդման համաձայն՝ նախկին ամուսինը շանտաժի և շորթման միջոցով նաև պահանջել է, որ ինքը հրաժարվի համատեղ ձեռք բերված գույքի իր մասնաբաժնից։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս