Վաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել՝ հայտարարել է Սքոթ Բեսենթը:
«Իրանցիներին երկար ու ցուրտ ձմեռ է սպասում։ Նրանց արդեն առաջարկել ենք համաձայնագիր կնքել, և, հավանաբար, ընտրությունից առաջ նրանք կարող էին շատ ավելի շահավետ պայմանների հասնել: Այժմ Թրամփը չի կարծում, որ մեզ ընդհանրապես գործարք է պետք: Մենք կշարունակենք ուժեղացնել ճնշումը Իրանի վրա և տնտեսապես խեղդել նրան»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բեսենթը ԱՄՆ գաղտնի ծառայության խորհրդով ժամանակավորապես տեղափոխվել է ռազմաբազա:
«Ինձ չի վախեցնում, որ իրանցիները սպառնալիքներ են հնչեցնում իմ և մեր վարչակազմի մյուս անդամների հասցեին»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:




























