Armlur.am-ը տեղեկացավ, որ դատավորներ Մասիս Մելքոնյանն ու Գևորգ Պողոսյանն այս պահին ԲԴԽ-ում են։
Նրանք բացատրություններ են ներկայացնում Գլխավոր դատախազության միջնորդության վերաբերյալ։
Այս պահին Բարձրագույն դատական խորհրդում նիստ է ընթանում, որի ընթացքում քննարկվում է դատավորների անձեռնմխելիության հարցը, և, ըստ էության, որոշվում նրանց հետագա ճակատագիրը։
Հատկանշական է, որ ընդամենը օրեր առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով դատավոր Մասիս Մելքոնյանի վերաբերյալ հարցին, հայտարարել էր, թե նրա մասով որևէ տեղեկություն չունի։
Եվ ահա այսօր արդեն Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ, իսկ այս պահին խորհրդում քննվում է դատավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր՝ դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։
Քնար Մանուկյան






















