Armenian text to speach

Փաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կամբոջա այցի ճանապարհին Նյու Դելիում ունեցած կարճատև կանգառի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու դրանց ինտենսիվ բնույթը՝ միաժամանակ կարևորելով փոխշահավետ կապերի հետևողական զարգացումը:

Նիկոլ Փաշինյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:




Մամուլի Տեսություն

Լրահոս