Armenian text to speach

Գործարար Նարեկ Նալբանդյանի մեքենաները տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ «Մեգանյուզ» լրատվամիջոցը հայտնել էր, նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում բերման է ենթարկվել գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն․ Նալբանդյանը եղել է «Range Rover» մակնիշի «888 RR 88» համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցել է «Mercedes G» մակնիշի «652 61» համարանիշի ավտոմեքենայով։ Նշված ավտոմեքենաները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից տեղափոխվել են ՊԾ Կոտայքի  մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք՝ ժողովրդին հայտնի Աբովյանի նախկին «գայի պոստ»։ «Մեգանյուզի» բացառիկ տեղեկություններով Ն․ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել է Արցախի Հանրապետության նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրված զենք։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ն․ Նալբանդյանը ու նրա հետ եղած անձինք ազատ են արձակվել։




Մամուլի Տեսություն

Լրահոս