Մայամիի միջազգային օդանավակայանում օդանավերի բախման հետևանքով երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է ABC7-ը՝ վկայակոչելով Մայամի-Դեյդ շրջանի ավիացիոն դեպարտամենտը։
Ավելի վաղ CBS-ը հաղորդել էր, որ Մայամիի միջազգային օդանավակայանում բախվել են բեռնատար և ուղևորատար օդանավեր։ Միջադեպը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։
«Երկու անձ թեթև վնասվածքների կապակցությամբ բուժօգնություն է ստացել դեպքի վայրում, սակայն հոսպիտալացման կարիք չի եղել», – ասվում է հայտարարության մեջ։




























