Հորդանանի պետական անվտանգության դատարանը երեք տղամարդու կախաղանի միջոցով մահապատժի է դատապարտել անցյալ ամիս երկրի հարավում եկեղեցու վրա զինված հարձակման համար, հայտնում է AFP-ն։
Կայացված դատավճռի մասին հայտնել է Հորդանանի ռազմական գերատեսչությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ դատարանը մահապատժի է դատապարտել ահաբեկչական հարձակում իրականացրած երեք անձի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Քարաքի շրջանում հարձակում էր տեղի ունեցել Ալ-Համմուդա ուղղափառ եկեղեցու վրա։
Հարձակման հետևանքով զոհվել էր ինը մարդ, ևս 25-ը վիրավորվել էին։




























