Armenian text to speach

Բաղրամյանում ՔՊ-ն ընտրություններին մասնակցում է երկու դեմքով․ Փաշինյանի՞ հավանությամբ է այս սցենարը. Armlur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններն ուշագրավ քաղաքական զարգացումների առիթ են դարձել։

Համայնքում ընտրապայքարի դուրս եկած երկու ուժերի ցուցակները գլխավորում են մարդիկ, որոնք մինչ այս աշխատել են նույն իշխանական համակարգում։ Ավելին՝ նրանցից մեկը ՔՊ-ի գործող համայնքապետն է, մյուսը՝ նրա առաջին տեղակալը։

Մասնավորապես, ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Բաղրամյանի գործող համայնքապետ Շանթ Առաքելյանը, իսկ «Գործարար» կուսակցության ցուցակը՝ համայնքապետի առաջին տեղակալ Մհեր Հարթենյանը։ Վերջինիս քաղաքական անցյալն էլ ուշագրավ է. 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին նա առաջադրվել էր հենց ՔՊ-ի ցուցակով, իսկ այժմ ընտրապայքարի է դուրս եկել մեկ այլ կուսակցության դրոշի ներքո։

Ստացվում է՝ համայնքի գործող ղեկավարը և նրա տեղակալը նոյեմբերի 29-ին միմյանց դեմ են պայքարելու, բայց այստեղ ամենահետաքրքիրն այն է, թե իրականում ինչ է թաքնված այս քաղաքական վերադասավորման հետևում։

Մեր տեղեկություններով այս հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում, և դրան հավանություն է տվել Նիկոլ Փաշինյանը։ Նրան ներկայացվել է, որ այս երկու անձինք նպատակ ունեն առաջադրվելու ու ամեն թեկնածուիի մի ՔՊ վարչության անդամ է առաջադրել: Որպեսզի իրավիճակը ՔՊ-ում չլարվի, Փաշինյանն առաջկել է, որ երկու թեկնածուն էլ առաջադրվեն:

Ու հիմա Բաղրամյանում շատ թեժ քարոզարշավ է ընթանում: Իսկ ՔՊ-ում ներքին պայքար է, թե որ թեկնածուն կդառնա համայքապետ:

Առայժմ մի բան ակնհայտ է. Բաղրամյանում ընտրապայքարը սովորական իշխանություն-ընդդիմություն հակամարտություն չէ, այլ արդեն իշխանությունների ներսում թեժ պայքար:

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս