ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՃՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերել «Toyota Prius» հիբրիդային շարժիչով մեքենաներ, որպեսզի չաղտոտի մթնոլորտը: Այս լուրը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մասամբ հաստատեց: Այսինքն` ձեռք է բերվել հիբրիդային շարժիչով 1 մեքենա: «Նպատակը` փորձարկել, տեսնել` վառելիքի ծախսն իրեն արդարացնո՞ւմ է, թե՞ ոչ»,-ասաց Աշոտ Ահարոնյանը: Փաստորեն, մեքենան ձեռք է բերվել, որպեսզի  ոստիկանությունը հետագայում եւս այդպիսի  մեքենաներ ձեռք բերի, եթե համոզվի դրա արդյունավետության ու շահավետության մեջ: Հիշեցնենք, որ հիբրիդային շարժիչով մեքենաներն աշխատում են երկու ռեժիմով` մինչեւ 60 կիլոմետր ժամ արագության դեպքում հոսանքով, դրանից բարձր արագության դեպքում` ավանդական վառելիքով: Հավելենք, որ «Toyota Prius» հիբրիդային շարժիչով մեքենաների գները սկսվում են 25 հազար ԱՄՆ դոլարից:




Լրահոս