ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից։
Համաձայն ԱԺ նախագահի կարգադրության՝ Բեկչյանն աշխատանքից ազատվել է 2026 թվականի նոյեմբերի 16-ից։
Որոշման համար հիմք է հանդիսացել Լուսինե Բեկչյանի՝ 2026 թվականի նոյեմբերի 12-ի դիմումը։
Կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանին հանձնարարվել է ապահովել Բեկչյանի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը։
Կարգադրությունը ստորագրվել է նոյեմբերի 13-ին և հրապարակվել նոյեմբերի 16-ին։
Սոնա Գրիգորյան






















