Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը հաճախ խոսում են կրթվելու անհրաժեշտության մասին, սակայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երևանաբնակներին առաջարկում է սահմանափակվել իրենց տան մոտի եղած դպրոցներով. ասել է թե՝ կորչեն մասնավոր, բարձրորակ կրթություն ապահովող դպրոցները:
Այսպիսով, Երևանի խցանումների լուծման իր հերթական տարբերակն է ներկայացրել Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետի համոզմամբ՝ երեխաները պետք է հաճախեն բնակության վայրին մոտ դպրոցներ, որպեսզի ստիպված չլինեն քաղաքի մի ծայրից մյուսը հասնել։
«Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել»,– հայտարարել է նա՝ նույնիսկ հարցականի տակ դնելով ընտանիքի՝ այլ վարչական շրջանում դպրոց ընտրելու իրավունքը։
Ինչ է ստացվում. Տիգրանն Ավինյանն անկարող է խցանումների լուծում գտնել, որոշել են երեխաներին զրկել դպրոց ընտրելու ազատությունից, որպեսզի ծնողները ստիպված չլինեն նրանց քաղաքի մի ծայրից մյուսը տանել:
Հաջորդ քայլով Ավինյանը կարգելի քաղաքաբնակներին աշխատանք փնտրել բնակության թաղամասից դուրս, որ առավոտյան երթևեկությունը թեթևանա։
Իսկ կարմիր գծերի հատվածները չեն վերանա, անօրիանակն ավտոկայանատեղիները կշարունակեն գործել:
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























