Armenian text to speach

Դպրոցի խոհանոցը չի համապատասխանել սանիտարահիգիենիկ պահանջներին․ աշխատանքը կասեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցը (Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գյուղ Շիրակամուտ, Արցախի փողոց, տնակ 5) աշխատում է սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմաններում. խախտումներն արձանագրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Փաստվել է, որ՝

– խոհանոցի պատերը և հատակը պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, չունեն հարթ մակերես, չեն պահվում նորոգ վիճակում, առկա են բորբոսի նշաններ, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,

– առաստաղը կառուցված չէ այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Շիրակամուտ գյուղի դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Դպրոցի տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:




Մամուլի Տեսություն

Լրահոս