«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրջ իշխանական շրջանակներում լուրջ դժգոհություններ են կուտակվել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ՔՊ-ում քննարկման հիմնական թեմաներից մեկը հենց Գրիգորյանն է եղել, և նրա հասցեին հնչել են բավականին կոշտ գնահատականներ։ Բանն այն է, որ Գրիգորյանի վերջին հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին, որտեղ նա լրագրողի հարցին պատասխանելու փոխարեն նայել էր ժամացույցին ու հեգնել՝ «Եթե չեն հանե՞լ», ՔՊ-ում ընկալվել է որպես կուսակցության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։
Սակայն, մեր տեղեկություններով, դժգոհությունների հիմքում միայն այդ դրվագը չէ։ Իշխանական շրջանակներում շրջանառվում են նաև թեզեր, որ Արմեն Գրիգորյանը ձախողել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում իրեն վերապահված դերակատարությունը։
Մասնավորապես, քննարկվում են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման, հանդիպումների ընթացքում քննարկված տեղեկությունների հրապարակայնացման և ադրբեջանական կողմի վստահության կորստի մասին մեղադրանքները։
«Ժողովուրդ».Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության նախկին փոխնախարար Լևոն Հակոբյանը ներկայումս ամեն ինչ անում է առողջապահական համակարգում կրկին բարձր պաշտոն զբաղեցնելու և մասնավորապես Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը ստանալու համար։
Մեր տեղեկություններով՝ Հակոբյանն այժմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում խորհրդատուի պաշտոն է զբաղեցնում։ Սակայն այդ պաշտոնը հայեցողական է, չվճարվող, և, ըստ մեր աղբյուրների, նախկին փոխնախարարի հավակնություններն այսքանով չեն սահմանափակվում։ Նրա գլխավոր նպատակը կենտրոնի տնօրեն դառնալն է։ Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Հակոբյանը բավական ակտիվացել է առողջապահական համակարգում։
Նա այցելություններ է ունենում տարբեր բժշկական հաստատություններ, հանդիպումներ, քննարկումներ կազմակերպում, փորձում է պահպանել իր ազդեցությունն այն բուժհաստատություններում, որոնց աշխատանքները ժամանակին համակարգել է որպես փոխնախարար։
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ իրավապահները նոր բացահայտումներ են նախապատրաստում․ «Ժողովուրդ»
Դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործով 6 քննիչ է ներգրավվել և 3 դատախազ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քննչական խմբի ստեղծելու հանգամանքը զարմացրել է դատավոր Մելքոնյանին, թե ինչու են 6 քննիչ ու 3 դատախազ ներգրավվել իր դեմ հարուցված քրեական գործով։ Սակայն սա դեռ սկիզբն է։ Դատական համակարգում աղմկահարույց քրեական գործերը այսքանով չեն ավարտվի։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ իրավապահ համակարգում կարծիք է հնչել, որ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործերով դատական համակարգի աղմկահարույց քրեական գործերը չեն ավարտվելու, ու սլաքները գնում են դեպի Հակակոռուպցիոն դատարան։
ՔՊ-ում «Մատյան գունդ» են ձեւավորել. «Հրապարակ»
ՔՊ նորաթուխ ֆրակցիայում, պարզվում է, նախապես «մատյան գունդ» են ձեւավորել եւ ցուցակ մտցրել բիլակներով, կռվարար տղամարդկանց, որոնք պատեհ պահերին կարող են ձեռնամարտի իրենց կարողությունները ցուցադրել։
Պայմանը հետեւյալն է․ նրանք՝ բոլորը, կամ գոնե մեծ մասը, պարտադիր պետք է ներկա գտնվեն ԱԺ նիստերի դահլիճում, ինչպես նաեւ՝ մշտական հանձնաժողովների նիստերին, եթե անգամ տվյալ հանձնաժողովի անդամ չեն։ Նարեկ Բաբայանից զատ, այդ գնդի «մարտիկներից» են Դավիթաշենի հանրահռչակ նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, Փարաքարի նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը, բնականաբար՝ «կռվի սվեչա» Վահե Ղալումյանը։
Սրանցից չեն պահանջվում ո՛չ օրենսդրական նախաձեռնություններ, ո՛չ ելույթներ, ո՛չ հարցապնդումներ, նրանք ԱԺ անվտանգության աշխատողներին համարժեք գունդ են՝ պատգամավորների մանդատի տակ քողարկված, որոնց անձամբ Նիկոլ Փաշինյանն է աճեցրել։
«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցրել. «Սսկվեք, Ռուսաստանի թեմայով չդնեք-չվերցնեք»
ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցվել։ «Սսկվեք, Ռուսաստանի թեմայով չդնեք-չվերցնեք, եթե Ռուսաստանի հետ կապված բան պետք լինի, ես կխոսամ, հերիք եղավ ձեր կերած ղալաթների համար ես պատասխան տամ»,- ասում են՝ մեկնարկող ԱԺ հերթական նիստերից առաջ զգուշացրել է Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․




























