Մայիսի 7-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սպորտի փողոցի թիվ 11 տան մոտակայքում ջրագծի վթարի հետևանքով ջրալցվում են մոտակա տները, ինչից առկա է տների փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սպորտի փողոցում՝ թիվ 11 և 13 տան մոտակայքում, ոռոգման ջրագիծը վթարվել է, ինչից ջրալցվում են մոտակա տան բակերը, փողոցում առաջացել է փոս մոտ 1 մ, թուլացել և թեքվել է փայտե էլ.սյունը:
Դեպքի վայր են ժամանել կոմունալ տնտեսության, ջրմուղի և էլ.ցանցի աշխատակիցները: Ծառայությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում վթարը և հնարավոր հետևանքները վերացնել:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն