Մեծ Բրիտանիան ողջունում է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։
Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, դեսպանի խոսքով՝ արձանագրված առաջընթացը ներառում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, սահմանների սահմանազատման գործընթացը, Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումը, ինչպես նաև AzerTelecom-ի և Telecom Armenia-ի միջև կնքված համաձայնագիրը։
Նորմանի խոսքով՝ կայուն և երկարատև խաղաղության ապահովման համար չափազանց կարևոր է պահպանել առկա դրական դինամիկան՝ երկխոսության և համագործակցության միջոցով։
Դիվանագետը նաև նշել է, որ Հարավային Կովկասի՝ ավելի խաղաղ ապագայի ուղղությամբ շարժվելու պայմաններում Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև գործընկերությունն առավել քան երբևէ մեծ նշանակություն է ստանում։
Անի Վարդանյան




























