Նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետը կրկին անդրադարձել է խցանումներին:
Ի՞նչն է նպաստել խցանումների ծանրաբեռնվածությանը Տիգրան Ավինյանի կարծիքով
Ավինյանի կարծիքով՝ մարդատար ավտոմեքենաների թիվը պետք է նվազի, որպեսզի խցանված ճանապարհներն թեթևանան և հնարավոր լինի բնականոն երթևեկությունը։ Պատճառ է համարվում բնակչության աճն ու մեքենաների ձեռք բերումը, ինչպես նաև տնտեսության աճը: Այսինքն, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և դրա համար էլ մեքենաներ են գնում: Սակայն, մարդիկ մեքենաներ են գնում մի պարզ պատճառով՝ իրենց կյանքը հեշտացնելու և արագ տեղաշարժվելու նպատակով:
Ժողովուրդ օրաթերթը գրել էր՝ խցանումների լուծման հերթական տարբերակը քաղաքապետի համոզմամբ պետք է լինի երեխաների՝ բնակության վայրին մոտ դպրոցներ հաճախելն, որպեսզի ստիպված չլինեն քաղաքի մի ծայրից մյուսը հասնել: Ստացվում է, որ երեխան չի ունենա դպրոց ընտրելու ազատություն: Հետևաբար անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ, որոնք հաշվի կառնեն ոչ թե որոշ ասպեկտներ, այլ խնդիրն՝ իր բոլոր լիարժեք կողմերով:
Ի՞նչ քայլեր են պլանավորվում իրականացնել
Պլանավորվում է ամբողջությամբ առանձնացնել ավտոբուսների համար նախատեսված գծերը, տարբեր հատվածներում առողջապահական հիմքով մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ մտցնել և շարունակական մեխանիզմներ կիրառել երթևեկության կանոնների խախտումները նվազեցնելու համար։ Քանի որ հիմնական պատճառը մարդատար ավտոմեքենաների թվի աճն է, անհրաժեշտ է առավելության տալ հանրային տրանսպորտին։
Մեկ այլ խնդիր է ավտոմեքենաներից արտանետվող NO2-ը, որն կարող է առաջացնել շնչառական խնդիրներ։ Ավինյանի խոսքերով՝ պետք է համադրել ավտոմեքենաների քանակի սահամնափակումը նաև առողջապահական խնդրի հետ, և լուծումների տարբերակները կդրվեն հանրային քննարկման։
Կառուցապատման մասին քաղաքապետն ասաց, որ շենքերը չեն ստեղծում խցանումներ, դրանք ստեղծում են մարդիկ և ավտոմեքենաները։
Որպես լուծումներ ներկայացվող քայլերն կարծես չեն բավարարում մարդկանց: Ավելին՝ սահմանափակումներն բարդացնում են մարդկանց արդեն իսկ դժվար կյանքը և առաջացնում խառնաշփոթ: Իսկ հնարավոր թանկացնումներ այս ֆոնին կարծես հավելյալ հարցեր են բորբոքում:
Վիկտորյա Բուդաղյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























