Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստանի Շենժեն քաղաք՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին մասնակցելու։
Ռուսաստանի նախագահը մասնակցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, ինչպես նաև Թրամփի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպմանը։
Պուտինին դիմավորել են Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի պատվո պահակախումբն ու զինվորական նվագախումբը։



























