Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները մեկնարկել են Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը կառուցողական մոտեցում ունեն ավելի արդար, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման հարցում։ Նա նշել է, որ երկու երկրների ընդհանուր նպատակն է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճման ապահովումը։
ՌԴ նախագահի խոսքով՝ 2026 թվականին Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կշարունակի աճել։ Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների համագործակցությունը զարգանում է առաջընթացով՝ ի շահ երկու ժողովուրդների։
ՌԴ նախագահը նաև նշել է՝ Ռուսաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական համագործակցությունը միջազգային ասպարեզում կայուն է գործում։
Պուտինը նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև զբոսաշրջիկների փոխադարձ հոսքն աճում է՝ Պեկինի նախաձեռնությամբ սահմանված առանց վիզայի ռեժիմի շնորհիվ։



























