Armenian text to speach

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահն ու պատգամավորները Ստոկհոլմ են մեկնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, պատգամավոր Վլադիմիր Խաչատրյանը և ԱԺ աշխատակազմի չորս ներկայացուցիչներ նոյեմբերի 23-27-ը գործուղվելու են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ։

Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի նախագահի՝ նոյեմբերի 18-ին հրապարակված կարգադրությունից, պատվիրակությունը Շվեդիա է մեկնելու «Անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն» թեմայով վերապատրաստմանը մասնակցելու նպատակով։

Գործուղման մեկնողների թվում են նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ Միքայել Միքայելյանը, ինչպես նաև նույն հանձնաժողովի քարտուղարության փորձագետներ Փայլակ Առաքելյանը, Աննա Յարմալոյանը և Լիլյա Վարդանյանը։

Կարգադրության համաձայն՝ գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարվելու է պետական բյուջեով Ազգային ժողովին հատկացված միջոցների հաշվին, իսկ ճանապարհածախսն ու գիշերավարձը հոգալու է հրավիրող կողմը։

 

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս