ՏԱՐՕՐԻՆԱԿ ԳՅՈՒՄՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրուց հնարավոր չի եղել միկրոավտոբուսներով գալ Երեւան: Գյումրու «Գալա» հ/ը-ին ավտոկայարանից ընդամենը փոխանցել են, որ տնօրինությունը Երեւան ժողովի է մեկնել, իսկ ենթակարգավարները հրաժարվել են բացատրել իրավիճակը: Մինչ այդ, նկատենք, որ Գյումրի-Երեւան մայրուղում` Լանջիկ գյուղի մոտ, շրջվել է Երեւանից Գյումրի գնացող միկրոավտոբուսը: Բոլոր 11 ուղեւորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ուղեւորներից գանգուղեղային փակ կոտրվածք ստացած 74-ամյա Շուշանիկ Սուվարյանը հիվանդանոցում մահացել է, ընդ որում, հենց վիրահատական սեղանին:




Լրահոս